Главная » 2012»Հունիս»6 » Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակարանաշինությունը կմեկնարկի հունիսից
7:30 PM
Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակարանաշինությունը կմեկնարկի հունիսից
Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակարանաշինությունը կմեկնարկի հունիսից: Այս մասին մայիսի 24-ին Գյումրիում նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Խոսքը վերաբերում է անհատական բնակարանային շինարարությանը: ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արդեն ավարտել է գյուղական համայնքերից ստացված անօթեւան ընտանիքների փաստաթղթերի ուսումնասիրությունը: «Այս ծրագրի իրականացման համար որեւէ գումարային խնդիր չկա: Պահուստային ֆոնդից հատկացվել է անհրաժեշտ գումարը»,-նշեց նախարարը: ՀՀ կառավարության կողմից գյուղական համայնքներում անօթեւանության խնդրի լուծման ծրագրի տեսակը կախված կլինի անօթեւան ընտանքիների թվից. եթե տվյալ համայնքն ունի 10 եւ ավելի անօթեւան, ապա այդ համայնքում սպասվում է շինարարական ծրագիր, իսկ եթե անօթեւանների թիվը պակաս է 10-ից՝ խնդիրը կլուծվի «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի շրջանակներում: Մարզում հաշվառված է նմանատիպ 20 համայնք՝ 42 ընտանիքով: Մարզի թվով 12 համայնք ունի 10 եւ ավելի անօթեւան, այդ թվում նաեւ Ախուրյանը, որտեղ ընթացքի մեջ է բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները