Պետբյուջեի միջոցներով այս տարի կառուցվեց եւ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի Շիրակի մարզի Մայիսյանի մշակույթի տունը: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ խնդիրների լուծման ծրագրով մշակույթի տան կառուցման համար հատկացվել էր 160 մլն դրամ: Կառավարության կողմից արդեն երկրորդ անգամ մարզերին տրամադրած գումարներով վերանորոգման ծրագրում ընդգրկվեց նաեւ Ազատանի մշակույթի տունը:Այստեղ շինաշխատանքները մեկնարկել են նոյեմբերից: Նախատեսվում է կառույցը շահագործման հանձնել 2012-ի գարնանը: