Գյումրիի զարգացման հիմնադրամը դեկտեմբերի 14-16-ին, կանցկացնի երկրորդ Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը:
Միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, Գյումրիում, «Արաքսե հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում` համախմբելով շուրջ 30 հայկական եւ թուրքական ընկերությունների, այդ թվում` պանրագործներ, մեղվապահներ, գինեգործներ, մսի եւ կաթի արտադրության ոլորտի, զբոսաշրջության եւ ռեստորանային գործի, ինչպես նաեւ քարի մշակման մասնագետներ Գյումրիից, Վանաձորից եւ Կարսից:
«Եվրասիաե համագործակցություն հիմնադրամը Երեւան-Գյումրի-Երեւան երթուղով ավտոբուս է տրաբադրում միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողների համար: Այն կմեկնի ԵՀՀ գրասենյակից (Զարոբյան 56) դեկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 9:00-ին: Գրանցվելու համար, խնդրում ենք մինչ դեկտեմբերի 13-ը ժ. 15:00 կապվել Իզաբելլա Սարգսյանին 586095 (303) հեռախոսահամարով:
Այս տարի Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանըե ծրագրի ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը: Ֆորումը համաֆինանսավորվում է նաեւ բրիտանական «Միջազգային տագնապե կազմակերպության կողմից:
|