Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2011 » Դեկտեմբեր » 6 » Գեղարքունիքում կենդանիների համաճարակների կանխարգելման գործընթացը վերահսկելի է
9:28 AM
Գեղարքունիքում կենդանիների համաճարակների կանխարգելման գործընթացը վերահսկելի է
Գեղարքունիքի մարզի համայնքներում ավելի քան մեկ ամիս է, ինչ սկսվել է կենդանիների մսուրային շրջանը: Այդ ընթացքում եւ դրանից առաջ մարզի կենդանաբուժական ծառայությունները շարունակել են համաճարակների բռնկումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

Ինչպես  տեղեկացրեց «ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժասանիտարիայի, սննդի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնե ՊՈԱԿ տնօրեն Կորյուն Բարսեղյանը' ոլորտը համակարգող իրենց կառույցը ստեղծվել է այս տարվա հունիսին եւ բուն աշխատանքներում ներգրավվել հուլիսի սկզբներից' ձգտելով հնարավորինս արագ կարգավորել այն ուշացումները եւ բացթողումները, որ այս տարեսկզբից կատարվեցին անասնաբուժական ոլորտում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում:

Գեղարքունիքի մարզում առանձին հիվանդությունների բռնկման դեպքեր արձանագրվեցին որոշ տարածքներում ու համայնքներում,մասնավորապես Ճամբարակի տարածաշրջանում, որտեղ, ինչպես նաեւ մարզի այլ համայնքներում բուժպրոֆիլակտիկ միջոցառումները սկսեցին իրականացվել ինչպես բնակավայրերում, այնպես էլ հեռագնա արոտներում, որպեսզի հոտերը հնարավորինս առողջ գնան ձմեռացման' չնայած տեխնիկական ու նյութական միջոցների անբավարարությանը: Այս պահի դրությամբ ընթանում են բրուցելյոզի հայտնաբերման, ինչպես նաեւ տուբերկուլյոզի, դաբաղի, պաստերելիոզի, սիբիրախտի, առանձին համայնքներում' էնտերոտոքսեմիա հիվանդության դեմ պատվաստումները, կատարվել են նաեւ հորթերի դաբաղի դեմ կրկնակի պատվաստման աշխատանքներ: Միջոցառումների առաջին փուլը կավարտվի այս տարվա դեկտեմբերի 20-ին, իսկ երկրորդ փուլը կմեկնարկի եկող տարվա մարտ ամսից: Անասնագլխաքանակն առողջ վիճակում արոտի դուրս բերելու եւ համաճարակները կանխարգելելու համար Կորյուն Բարսեղյանը կարեւորում է երկու նախապայման' համայնքներում անասնագլխաքանակի ճիշտ հաշվառումը եւ դրսից մարզ հիվանդ անասունների ներկրման բացառումը: Առաջին պայմանն անտեսելու դեպքում պատվաստումներից դուրս կմնա որոշակի անասնագլխաքանակ, որը համարժեք է թաքցված գլխաքանակին, քանի որ ՀՀ կառավարությունը բավականին թանկ արժեցող պատվաստանյութերը ներկայացնում է վիճակագրական ծառայության ներկայացված գլխաքանակով: Իսկ երկրորդ պայմանն անտեսելու դեպքում համաճարակների բռնկման հավանականությունը կմեծանա' դուրս մնալով անասնաբուժական ոլորտի հսկողությունից եւ արագ կանխարգելման հնարավորությունից: Վերջինի վառ օրինակը Դրախտիկ համայնքն է, որտեղ 2010 թվականին դրսից առանց ստուգման եւ բրուցելյոզով հիվանդ խոշոր եղջերավոր անասուն է բերվել, ինչի արդյունքում այստեղ հարկադիր սպանդի է ենթարկվել 230 գլուխ ' համաճարակի հետագա կանխարգելումն ապահովելու նպատակով: Իսկ այս պահի դրությամբ մարզում անասնահամաճարկների կանխարգելման գործընթացը վերահսկելի է, կառավարելի:
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 473 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page