Գյումրիում արդեն մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Այն կունենա 27 մետր բարձրություն: Պատասխանատուների վստահեցմամբ տոնածառը հավաքվում է սանիտարական հատումների արդյունքում ձեռքբերված ճյուղերից: Այն ամբողջությամբ պատրաստ կլինի դեկտեմբերի 24-ին եւ կներկայանա շքեղ տեսքով՝ հավաստիացնում են նույն աղբյուրից:
Գյումրիում տոնական միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը: Դեկտեմբերի 23-ին շուրջ 400 բազմանդամ, ծնողազուրկ, սոցիալապես անապահով, ազատամարտիկների ընտանիքների եւ հաշմանդամ երեխաների կտրամադրվեն նվերներ, կցուցադրվի անվճար տիկնիկային ներկայացում՝ տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից: