ՀՀ բնապահպանության նախարարության հետ 2012թ Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքներին հիմնադրամի կողմից ցուցաբերվելիք աջակցության հարցերը համաձայնացնելու համար, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեվիդ Մորիսոնին: Ինչպե տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, 2012 թվականին հիմնադրամն իր աջակցությունն ուղղելու է «Խոսրովի անտառե, «Շիկահողե պետական արգելոցներին եւ «Դիլիջան», «Արեւիկ», «Արփի լիճ» ազգային պարկերին`շուրջ 243 հազար եվրո :
Միջոցները հիմնականում նպատակաուղղվելու են որպես համաֆինանսավորում պետական բյուջեից հատկացվող գումարներին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Կովկասի բնության հիմնադրամի համլրման հարցը, ինչի համար Մորիսոնը առաջարկել է, որպեսզի հայկական սփյուռքն իր ներդրումն ունենա հիմնադրամում` հետագայում այդ միջոցները ՀՀ պահպանվող տարածքներին ուղղելու համար:
Նախարար Արամ Հարությունյանի կարծիքով` պետք է կորպորատիվ համագործակցության միջավայր ստեղծելու նպատակով 2012 թ-ի փետրվար-մարտ ամիսներին Երեւանում կազմակերպել պոտենցիալ դոնորների հավաք, որը կներառի բիզնեսը, մասնավորապես` հանքարդյունաբերությունը, բանկային համակարգը, տեղական եւ միջազգային բնապահպանական կազմակերպությունները:
2020 թ-ին Կովկասի բնության հիմնադրամի միջոցներով նախատեսվում է ՀՀ պահպանվող տարածքներին հատկացնել շուրջ 5մլն եվրոի օժանդակություն:
|