Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2011 » Դեկտեմբեր » 14 » Մեկնարկեց Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը
4:45 PM
Մեկնարկեց Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը
 Գյումրիում այսօր մեկնարկեց Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը:
Այն երկրորդն է. առաջին անցկացվել է դեռ 2008 թվականին Կարսում: Արդյունքում հայ եւ թուրք գործարարների կողմից ստորոգրված պայմանագրի համաձայն` արտադրվեց կովկասյան առաջին համատեղ ապրանքանիշը` «Կովկասյան պանիր»-ը, որը, ճիշտ է, քիչ ծավալներով, բայց վաճառվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Հետագայում ավելացավ ոչ միայն արտադրատեսականին` Կովկասյան գինի, Կովկասյան թեյ, Կովկասյան մեղր, այլ նաեւ երկրների թիվը` ցանցի մեջ ընդգրկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Վրաստանը, Ադրբեջանը: Գործարարներն իրենք են մշակում համագործակցության ծրագրեր:


Ինչպես տեղեկացրեց Բիզնեսի եւ զարգացման կովկասյան ցանցի` Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արտուշ Մկրտչյանը, նմանատիպ ֆորումները շատ կարեւոր են, որովհետեւ դրանց արդյունքում լրացվում է բացը, որը կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ: «Ցանցը տարիներ շարունակ հետեւողական աշխատանք է տանում տարածաշրջանի տաբեր երկրների բիզնես հարաբերությունների ձեւավորման գործում: Արդյունքը ակնհայտ է` ստեղծված բոլոր բրենդները, որոնք արդեն արտադրվում եւ վաճառվում են: Այս ընթացքում տարբեր խնդիրներ առաջացան, որոնք մենք կարողացանք հարթել ու հաղթահարել մի պայմանով` մենք կառուցում ենք խաղաղություն: Բիզնեսն այն ոլորտն է, որտեղ կարելի է կառուցել համագործակցությունը` կոնֆլիկտ ունենալու պարագայում»,-նշեց Արտուշ Մկրտչյանը :


Այն, որ ֆորումը կարող է լավ հիմք հանդիսանալ նոր ծրագրերի իրականացման եւ նոր ապրանքատեսակների ստեղծման համար, վստահ են նաեւ Գյումրի ժամանած թուրք գործարաները:


«Արդեն հինգ տարի է, ինչ համագործակցում ենք հայկական կողմի գործարարների հետ: Այս ընթացքում համատեղ մի շարք հանդիպումներ եւ ցուցահանդեսներ ենք ունեցել եւ վստահ եմ, որ հայ եւ թուրք գործարարների այս հանդիպումը եւս լավ արդյունքներ կարձանագրի: Այսօր արդեն բավական նոր գործարարների եմ տեսնում, ինչը վկայում է, որ կարող ենք խթանել արտադրողներին: Մենք չպետք է սպասենք հայ-թուրքական որեւէ արձանագրության, մենք պետք է անցնենք գործի եւ այս ոլորտում համգործակցությանն ուղղված աշխատանք տանենք»,- նշեց Բիզնեսի եւ զարգացման կովկասյան ցանցի` Կարսի մասնաճյուղի տնօրեն Իսահան Կարայազը:


Եռօրյա հավաքը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի ֆինանսավորմամբ` կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Ծրագիրն իրականացվում է  Բիզնեսի եւ Զարգացման կովկասյան ցանցի «Բիզնես կոնֆլիկ» ծրագրի շրջանակներում:


Ֆորումը ֆինանսավորվում է նաեւ բրիտանական «Միջազգային տագնապ» կազմակերպության կողմից: Համաժողովին մասնակցում են ավելի քան երեսուն գործարարներ Հայաստանից եւ Թուրիայից, ովքեր հիմնականում զբաղվում են սննդի արդյունաբերությամբ:
Категория: Մարզային | Просмотров: 471 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page