Հայաստանի անտառածածակ տարածքը այօր կազմում է 332 հազար 333 հեկտար, ներառյալ` անտառայի ֆոնդի հողերը: Նման թիվ ստացվել է հեռահար զոնդավորման մեթոդներով իրականացված ուսումնասիրության առաջին փուլի արդյունքում: Ավելի ամբողջական պատկեր կարելի է կազմել ծրագրի հաջորդ փուլերի ընթացքում` հաջորդ տարի: Այս մասին ասաց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության փորձագետ Այսեր Ղազարյանը` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) Կենսաբազմազանության կայուն կառավարում (ԿԿԿ) ծրագրի կազմակերպած «ՀՀ անտառածածկի որոշումը հեռահար զոնդավորման (ՀԶ) միջոցովե խորագրով սեմինարի ժամանակ, որտեղ ներկայացվեց հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված ՀՀ անտառների 2011թ.-ի մոնիտորինգի արդյունքները:
«Մենք ցանկացել ենք հեռահար զոնդավորման միջոցով պարզել, թե Հայաստանը որքան անտառածածակ տարածք ունի, քանի որ տարբեր տվյալներ էին ներկայացվում, ինչն էլ տարաձայնություններ էր առաջացնում: Հեռահար զոնդավորման միջոցով ստացված տվյալները վերջ կդտնեն այդ տարակարծություններին, քանի որ այդ մեթոդով կարողացել ենք ստանալ ավելի ճշգրիտ պատկերե,- ասաց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան թիմի ղեկավար Թոմաս Էբերհեռը:
Նա նշեց, որ տարբեր տվյալներով, Հայաստանն ունի 343 հազար 411 հեկտար անտառածածկ տարածք կամ 350 հազար հեկտար: Միաժամանակ նշեց, որ կենսաբազմազանության կայուն օգտագործման և կառավարման նախապայման է կենսաբազմազնության ռեսուրսների մասին ճշգրիտ որակական և քանակական տվյալները: Այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել համակողմանի և վստահելի մոնիտորինգի համակարգ, որը կարող է ապահովել հենց հեռահար զոնդավորման մեթոդները, որոնք հիմնված են բարձր լուծաչափի մուլտիսպեկտրալ արբայնակային պատկերների վերծանման վրա:
Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ իրենց պատվերով գերմանական ընկերության աջակցությամբ իրականացված մոնիտորինգի միջոցով հնարավոր է տալ անտառածածկ տարածքի որակական գնահատական ու շեղումները մեծ չեն:
|