Փորձագետ. Ձվի շուկան ապահովված է, խուճապի կարիք չկա
Այս տարի դեկտեմբերին հայրենի ձվի շուկայում աժիոտաժ չի լինելու, անհրաժեշտ
հավկիթի մի մասը ներկրվել է, մի մասը արտադրվում է: Այսօր այս մասին
հայտարարեց մարկետինգի փորձագետ Մանասե Եփրեմյանը: Նա շեշտեց, որ պետք չէ
մեծ քանակով հավկիթ գնել և պահել սառնարաններում, այնպես ինչպես անցած
տարի:
Ըստ նրա, անցած տարվա դեկտեմբերին ձվի շուկայի աժիոտաժի մեղավորը
հասարակություն էր, քանի որ գնվել էր մեծ քանակով հավկիթ, որի կարիքը չկար,
որն էլ խուճապ էր առաջացրել:
Այս տարի, նրա համոզմամբ, անցած տարվանից դաս քաղելով, և' տնտեսավարող
սյուբյեկտները, և' պետական մարմինները անհրաժեշտ քայլեր արդեն ձեռք են առել
և պատրաստվել «դեկտեմբերի ենթադրյալ խուճապինե:
Մանասե Եփրեմյանի փոխանցմամբ, արդեն ներկրվել և պահեստավորվել է 5 մլն
հատիկ հավկիթ. Հայաստանի պահանջարկը 30-35 մլն հատիկ է, մնացածը կապահովվի
տեղական արտարդողը:
Մակրետինգի փորձագետը խորհուրդ տվեց սպառողներին գնել անհրաժեշտ քանակի
ձու, քանի որ ըստ հաշվարկների, անցած տարի գնվել էր 40 տոկոս ավելի ձու,
քան դրա կարիքը կար: