Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն համայնքում լայն թափով ընթանում են բազմաբնակարան շենքերի և տանիքների հիմնանորոգման աշխատանքները: ՀՀ նախագահի կողմից ֆինանասավորվող ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են 7 բնակելիների վաղուց արդեն հնացած տանիքները: Համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի տեղեկացմամբ, կարևոր նշանակություն ուներ նաև շուրջ 500մետր հնամաշ և քայքայված ջրագծի փոխարինումը ժամանակակից խողովակներով, ինչը թույլ տվեց որակյալ և շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովել դպրոցին և մանկապարտեզին հարակից թաղամասի բազմահարկ շենքերը:1 միլիոն դրամի շրջանակներում, համայնքում կատարվել է կոյուղագծերի 150մետր լրիվ հիմնանորոգում և 300 մետր հնի վերանորոգում: Համայնքի բարեկարգմանը ուղղված աշխատանքները ամենօրյա են և շարունակական: