Главная » 2011»Դեկտեմբեր»9 » Սերգո Կարապետյանն ընդունել է Լիբանանի արդունաբերության նախարարին
9:46 AM
Սերգո Կարապետյանն ընդունել է Լիբանանի արդունաբերության նախարարին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2011 թվականի դեկտեմբերի 8 - ին ընդունեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի` ՀՀ կատարած պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված Լիբանանի Հանրապետության արդյունաբերության նախարար Վրեժ Սաբունջյանին` վերջինիս խնդրանքով: Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ: Ողջունելով միմյանց` զրուցակիցները կարծիք հայտնեցին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հատկապես երկկողմ տնտեսական համագործակցությունը, քանի որ առկա է մեծ ներուժ այն զարգացնելու համար:Պարոն Սաբունջյանը հետաքրքրվեց, թե Հայաստանում ինչպիսի ագրոարդյունաբերական ապրանքներ են թողարկվում և ցանկություն հայտնեց ստանալ ավելի մանրամասն տեղեկություններ` Հայաստանից Լիբանան այդ ապրանքների արտահանում կազմակերպելու նպատակով:ՀՀ գյուղատնտեսության նախարարը համակարծիք լինելով նման համագործակցություն ծավալելու առաջարկին` իր հերթին հավելեց, որ ոչ միայն փոխադարձ արտահանումներն, այլ նաև համատեղ ձեռնակությունների ստեղծումն ու երկկողմ ներդրումները կարող են լինել համագործակցության լավագույն օրինակ:Հյուրի խնդրանքով նախարար Կարապետյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության վիճակը և համոզմունք հայտնեց, որ այս տարվա տնտեսական ցուցանիշներում կգրանցվի երկնիշ տվյալներ: Պարոն Սաբունջյանը տեղեկացրեց, որ Լիբանանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ստորագրել երկկողմ համագործակցության գործնական ծրագիր, որն ընդունվեց նախարար Սերգո Կարապետյանի կողմից:Զրույցն անցավ ջերմ մթնոլորտում: