Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է հայ-հոլանդական համատեղ «Բիգաե եւ Amster Flowers ձեռնարկությունները Արմավիրի մարզ կատարած այցելության շրջանակներում: Պետության ղեկավարը ներկա է գտնվել միջոցառմանը, ծանոթացել ձեռքբերումների եւ արտադրության աճի հեռանկարների հետ:
Amster Flowers ընկերությունը հիմնվել է 2006-ին: 2011-ի ապրիլին այն սկսել է նոր բանջարեղենային ջերմոցի կառուցումը, որն ավարտվել է տարվա վերջին, զբաղվում է լոլիկի, վարունգի եւ կանաչ պղպեղի աճեցմամբ: Ներդրումները կազմել են 1,5 միլիոն եվրո: Արտադրության առաջին մասը կթողարկվի հունվարի վերջին:
Հայ-հոլանդական «Բիգաե ՍՊԸ-ն հիմնվել է 2005-ին եւ զբաղվում է ջերմոցային շամպինիոնների աճեցմամբ: Ներդրումների ծավալը կազմել է 1 միլիոն
... կարդալ ավելին »