Զարգացման հայկական գործակալությունը ավստրալացի մասնագետների հետ տիպային ոչխաբուծարանների նախագիծ է մշակել: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողներին հայտնել է ԶՀԳ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Նրա խոսքով, արդյունքում կարող է Հայաստանում տիպային ֆերմաների ստեղծման ներդրումային առաջարկ պատրաստվել:
Ավելի վաղ նման ներդրումային առաջարկ մշակվել էր իրանցի գործընկերների հետ:
5 գլուխ ոչխարի համար նախատեսված տիպային սպանդանոցի արժեքը կազմում էր 1,5 միլիոն դոլար: Որպես հիմնական շուկա նշվում էին Իրանն ու արաբական երկրները, որտեղ գառան միսը մեծ տարածում ունի: Այդ կապակցությամբ նշվում էր Հայաստանում ոչխարների գլխաքանակի խորհրդային ցուցանիշը` 2,5 միլիոն, մինչեւ ներկայումս այն կազմում է 600-650 հազա
... կարդալ ավելին »
Պարարտանյութ հանրապետության մարզերին կառավարությունը տրամադրել է մինչ 2007 թվականը: Դրանից հետո այդ գործընթացը կազմակերպվել է այնպիսի ընկերությունների ներկայացուցիչների կողմից, որոնք ունեցել են պարարտանյութ ներկրելու եւ շուկաներում ու գյուղատնտեսական խանութներում իրացնելու իրավունք: Այս տարի ՀՀ կառավարությունը էլիտար ցորենի եւ գարու սերմերին զուգահեռ Ռուսաստանից Հայաստան է ներմուծելու նաեւ բարձորակ պարարտանյութ: Գյուղատնտեսության նախարարությունից հրահանգ է իջեցվել մարզերին՝ տեղերում հերթագրել գյուղացիներին, որպեսզի ներկրված բարձրորակ պարարտանյութը ձեռք բերեն կանխիկ վճարելով: Համայնքներին հատկացվող խմբաքանակը հավասար է՝մեկ տոննա, իսկ գինը, ըստ հավաստիացումների, շուկայականից ցածր է: Գյուղապետարաններում ցուցակագրումն արդեն ավարտված է: Շիրակի մարզին կհատկացվի 3500 տոննա պարարտանյութ