ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի`Հայաստանի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման քաղաքականության զեկույցի մշակմամբ զբաղվող թիմի պատվիրակությանը:
Փոխվարչապետին ներկայացվեցին զեկույցի հիմնական ուղղությունները, նշվեց, որ առավել համապարփակ, ամբողջական եւ օգտակար փաստաթուղթ ունենալու համար կարեւորում են հայկական կողմի առաջարկությունները: Փաստաթղթում մասնավորապես կներկայացվի ոլորտի զարգացման տեսլականը, կառաջարկվեն նպատակներին հասնելու եղանակներ: Տեղեկացվեց, որ այն նախատեսվում է ամփոփել մինչեւ հուլիս: Հետազոտությունը կտրամադրվի ՀՀ կառավարությանն ու շահագրգիռ մարմիններին, ինչպես նաեւ ՀԲ-ի կողմից Հայաստանում ապագայ
... կարդալ ավելին »