Հայաստանում կովերի բրուցելոզի համաճարակ չկա, նոր, արտառոց դեպքեր էլ չեն հայտնաբերվել: Այս մասին հունվարի 9-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական բաժնի պետ Գեւորգ Թովմասյանը: Նրա խոսքով` տարեկան երկու անգամ հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների մայրական գլխաքանակը ստուգվում է: Հունվարին գյուղնախարարությունը կսկսի ստուգումները եւ դրանք կավարտի փետրվարին, որից պարզ կլինի` բրուցելոզի դեպքեր կան, թե` ոչ: Իսկ մինչ այդ նախարարությունը ահազանգեր չի ստացել:
Գեւորգ Թովմասյանի խոսքով` մի շարք անապահով համայնքներ` Ծղուկ, Կոշ, Ձյունաշող, Քանաքեռ-Ավան, մշտական հսկողության ներքո են: Նրա փոխանցմամբ` բրուցելոզի հայտնաբերմա
... կարդալ ավելին »
2011թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 4.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.5%-ով, ծառայությունների սակագները` 0.1%-ով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2011թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված համապատասխան ցուցանիշից (0.8%) :
2011թ. դեկտեմբերին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`105.8%, ոչ պարենային ապրանքներինը`1
... կարդալ ավելին »