ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ այս տարվա առաջին խորհրդակցությունը:
Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը մարզպետներին տեղեկություններ ներկայացրեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգերի մասին: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի պահպանվեն սահմանված ընթացակարգերն ու ժամկետները: