Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հունվար » 12 » Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ այս տարվա առաջին խորհրդակցությունը
10:54 AM
Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ այս տարվա առաջին խորհրդակցությունը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ այս տարվա առաջին խորհրդակցությունը:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը մարզպետներին տեղեկություններ ներկայացրեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգերի մասին: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի պահպանվեն սահմանված ընթացակարգերն ու ժամկետները:

Ս. Գալստյանը տվյալներ ներկայացրեց նաեւ սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի արդյունքների մասին: Նշվեց, որ ծրագիրն ընդհանուր առմամբ հաջողությամբ է իրականացվում, միայն որոշ մարզերում` Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում եւ Տավուշում, սերմացուի վերադարձելիության մակարդակը բավարար չէ: Մարզպետներին հանձնարարվեց տեղերում քննարկել խնդիրը, քայլեր ձեռնարկել վերադարձելիության ապահովման ուղղությամբ: 

Քննարկվեցին նոր ֆինանսական տարում դպրոցներում աշխատավարձի ֆոնդի հետ կապված խնդիրներ` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ սահմանված ժամաքանակները եւ դրանց հիման վրա հաշվարկված գործակիցները: Հանձնարարվեց Տարածքային կառավարման, Կրթության եւ գիտության, Ֆինանսների նախարարություններին մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջացած խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

Քննարկվեցին նաեւ «Վարչական հսկողության իրականացման եւ կադրային գործի վարման ընդհանուր դրույթներե մեթոդական ուղեցույցի նախագծի վերաբերյալ մարզպետարաններից ստացված առաջարկությունները: Որոշվեց երկշաբաթյա ժամկետում ամփոփել աշխատանքները: Փոխվարչապետն առաջարկեց 2012թ. ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացնել նշված ուղեցույցի հիման վրա:

Մարզպետներին հանձնարարվեց մինչեւ հունվարի 16-ն ամփոփել տեղական բյուջեների կատարման աշխատանքները եւ արդյունքները ներկայացնել Տարածքային կառավարման նախարարություն, որոնք կքննարկվեն ՏԿՆ կոլեգիայի առաջիկա նիստում:

Խորհրդակցությանը քննարկվեցին մի շարք այլ հարցեր եւս:
Категория: Պաշտոնական | Просмотров: 512 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page