Հայաստանն այլևս ամառային ժամանակի չի անցնի: Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ներկայացրած նախագիծն արժանացավ գործադիրի հավանությանը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ որոշումը դրական կանդրադառնա, մասնավորապես, մարդկանց առողջության վրա:
Ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետության տարածքը ամբողջովին գտնվում է միջազգային երրորդ ժամային գոտում և մարտի վերջի կիրակի օրը «ամառային ժամանակինե անցնելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ժամանակն իր աշխարհագրական ժամային գոտուց (երրորդ) շեղվում է 2 ժամով առաջ, որը խիստ աննպատակահարմար է: