Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հունվար » 26 » Ժամացույցի սլաքներն այլևս հետ ու առաջ չենք տանի. Կառավարությունը որոշեց
2:11 PM
Ժամացույցի սլաքներն այլևս հետ ու առաջ չենք տանի. Կառավարությունը որոշեց
Հայաստանն այլևս ամառային ժամանակի չի անցնի: Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ներկայացրած նախագիծն արժանացավ գործադիրի հավանությանը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ որոշումը դրական կանդրադառնա, մասնավորապես, մարդկանց առողջության վրա: 

Ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետության տարածքը ամբողջովին գտնվում է միջազգային երրորդ ժամային գոտում և մարտի վերջի կիրակի օրը «ամառային ժամանակինե անցնելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ժամանակն իր աշխարհագրական ժամային գոտուց (երրորդ) շեղվում է 2 ժամով առաջ, որը խիստ աննպատակահարմար է:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկի համար որպես հիմք թողնել միջազգային ժամագոտիների համակարգի չորրորդ ժամային գոտին՝ միաժամանակ դադարեցնելով մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակինե անցնելու գործընթացը: Սա ենթադրում է, որ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «օրենքըե բառը պետք է փոխարինվի «օրենքի 2-րդ հոդվածըե բառերով և օրենքն ուժի մեջ պետք է մտնի մինչև 2012 թվականի մարտի վերջին կիրակի օրը:

Առողջապահության բնագավառի մասնագետները նշում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առավել սթրեսային եղանակներ են, մարդը սկսում է հարմարվել եղանակային փոփոխություններին, մինչդեռ ժամային փոփոխությունները դրան գումարվող ևս մեկ արհեստական խնդիր են առաջացնում: Այդ կապակցությամբ ժամերի փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են ավելի քան 80 երկրներ:

Նշենք, որ ամառային-ձմեռային ժամանակին անցումից հրաժարվել են նաև Ռուսաստանն ու Վրաստանը:
Категория: Պաշտոնական | Просмотров: 483 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page