Եթե ապրանքը գնվել է, այն չի վնասվել ու օգտագործվել, ապա 7 օրվա ընթացքում գնորդն իրավունք ունի փոխանակել կամ հետ վերադարձնել այդ ապրանքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 16-ին այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Նրա տեղեկացմամբ` ամանորյա շրջանում իրենց կառույցը ստուգումներ է իրականացրել հատկապես լայն սպառման ապրանքների շուկայում` խաղալիքներ, հիգիենայի միջոցներ, բենզին, գազ, տնտեսական ապրանքներ: «Ինչպես գիտենք, բոլոր խաղալիքները պետք է ունենան սերիտֆիկատ եւ հայերենով մակնշում: Հատկապես Ամանորի շրջանում, երբ բոլորը փորձում են խաղալիքների վաճառքով զբաղվել, տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնվում էին խաղալիքներ, որոնք չունեին հայերեն մակնշում եւ չէին անցել համապատասխան լաբորատոր ստուգումներ` պարզելու` արդյոք, դրանք երեխաների համար անվնաս են,
... կարդալ ավելին »