Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հունվար » 19 » Ա. Գեւորգյանն ընդունեց ՀԲ-ի գյուղական զարգացման քաղաքականության զեկույցի մշակմամբ զբաղվող թիմին
12:07 PM
Ա. Գեւորգյանն ընդունեց ՀԲ-ի գյուղական զարգացման քաղաքականության զեկույցի մշակմամբ զբաղվող թիմին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի`Հայաստանի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման քաղաքականության զեկույցի մշակմամբ զբաղվող թիմի պատվիրակությանը:

Փոխվարչապետին ներկայացվեցին զեկույցի հիմնական ուղղությունները, նշվեց, որ առավել համապարփակ, ամբողջական եւ օգտակար փաստաթուղթ ունենալու համար կարեւորում են հայկական կողմի առաջարկությունները: Փաստաթղթում մասնավորապես կներկայացվի ոլորտի զարգացման տեսլականը, կառաջարկվեն նպատակներին հասնելու եղանակներ: Տեղեկացվեց, որ այն նախատեսվում է ամփոփել մինչեւ հուլիս: Հետազոտությունը կտրամադրվի ՀՀ կառավարությանն ու շահագրգիռ մարմիններին, ինչպես նաեւ ՀԲ-ի կողմից Հայաստանում ապագայում իրականացվելիք ծրագրերի համար հիմք կարող է դառնալ:

Փոխվարչապետը կարեւորեց նման զեկույցի պատրաստումը` նկատելով, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման խնդիրները ՀՀ կառավարության գերակայությունների շարքում են: Արդյունավետ գյուղատնտեսության զարգացումը նաեւ տարածքների զարգացում է ապահովելու: 
 

Իր նկատառումները հայտնելով զեկույցի ուղղությունների վերաբերյալ` Ա. Գեւորգյանը կարեւորեց ոլորտի զարգացման գլոբալ խնդիրների արձանագրումը ոչ միայն կարճաժամկետ, այլ նաեւ երկարաժամկետ հեռանկարի համար: Փոխվարչապետը մասնավորապես առաջարկեց անդրադառնալ կենսական նշանակություն ունեցող ջրային պաշարների հուսալիության եւ կուտակումն ապահովելու հարցերին, տեղական արտադրանքն արտահանելու համար անհրաժեշտ տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրներին, եղած ներուժը միջազգային շուկաներում համապատասխան չափանիշներով ներկայացնելուն, ինչպես նաեւ, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները, գյուղատնտեսական նշանակության հողերի որակը եւ մի շարք այլ գործոններ, առաջարկներ ներկայացնել գյուղատնտեսությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակահարմարության եւ ձեւերի վերաբերյալ:
Փոխվարչապետը նաեւ թիմի աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
Категория: Պաշտոնական | Просмотров: 461 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page