Զարգացման հայկական գործակալությունը ավստրալացի մասնագետների հետ տիպային ոչխաբուծարանների նախագիծ է մշակել: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողներին հայտնել է ԶՀԳ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Նրա խոսքով, արդյունքում կարող է Հայաստանում տիպային ֆերմաների ստեղծման ներդրումային առաջարկ պատրաստվել:
Ավելի վաղ նման ներդրումային առաջարկ մշակվել էր իրանցի գործընկերների հետ:
5 գլուխ ոչխարի համար նախատեսված տիպային սպանդանոցի արժեքը կազմում էր 1,5 միլիոն դոլար: Որպես հիմնական շուկա նշվում էին Իրանն ու արաբական երկրները, որտեղ գառան միսը մեծ տարածում ունի: Այդ կապակցությամբ նշվում էր Հայաստանում ոչխարների գլխաքանակի խորհրդային ցուցանիշը` 2,5 միլիոն, մինչեւ ներկայումս այն կազմում է 600-650 հազար գլուխ:
«Մենք պատրաստվում ենք Հայաստան հրավիրել ենթադրյալ ներդրողին, որը աշխատանքի կանցնի` այստեղ ձեռնարկություն գրանցելովե,- ասել է Հարությունյանը: