Պարարտանյութ հանրապետության մարզերին կառավարությունը տրամադրել է մինչ 2007 թվականը: Դրանից հետո այդ գործընթացը կազմակերպվել է այնպիսի ընկերությունների ներկայացուցիչների կողմից, որոնք ունեցել են պարարտանյութ ներկրելու եւ շուկաներում ու գյուղատնտեսական խանութներում իրացնելու իրավունք: Այս տարի ՀՀ կառավարությունը էլիտար ցորենի եւ գարու սերմերին զուգահեռ Ռուսաստանից Հայաստան է ներմուծելու նաեւ բարձորակ պարարտանյութ: Գյուղատնտեսության նախարարությունից հրահանգ է իջեցվել մարզերին՝ տեղերում հերթագրել գյուղացիներին, որպեսզի ներկրված բարձրորակ պարարտանյութը ձեռք բերեն կանխիկ վճարելով: Համայնքներին հատկացվող խմբաքանակը հավասար է՝մեկ տոննա, իսկ գինը, ըստ հավաստիացումների, շուկայականից ցածր է: Գյուղապետարաններում ցուցակագրումն արդեն ավարտված է: Շիրակի մարզին կհատկացվի 3500 տոննա պարարտանյութ